Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր
Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր
1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:
2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ավանդ մուծված հաշվով բանկի և ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից:
Իրավաբանական անձինք իրավունք չունեն այլ անձանց փոխանցել իրենց ավանդներում (դեպոզիտներում) եղած դրամական միջոցները:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից: