Հոդված 1151. Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
Հոդված 1151. Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության լիաղոր մարմնի կողմից տրված` գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագրերը:
2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության տված արտոնագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
3. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք կամ նրանց իրավահաջորդները Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրեր, եթե սահմանված կարգով հայտարկված լուծումը համապատասխանում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` գյուտերին, օգտակար մոդելներին կամ արդյունաբերական նմուշներին ներկայացվող պահանջներին:
(1151-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)