Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 837. Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը
Հոդված 837. Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը
1. Այն դեպքում, երբ ապրանքների պահպանվածության ապահովման համար պահանջվում է փոփոխել դրանց պահատվության պայմանները, ապրանքային պահեստն իրավունք ունի ինքնուրույն ձեռնարկել պահանջվող միջոցները: Սակայն, եթե պահանջվում է էականորեն փոփոխել պահեստային պահատվության պայմանագրով սահմանված ապրանքների պահատվության պայմանները, ապրանքային պահեստը պարտավոր է ձեռնարկված միջոցների մասին տեղյակ պահել ապրանքատիրոջը:
2. Պահատվության ժամանակ պահեստային պահատվության պայմանագրով համաձայնեցված կամ բնական փչացման սովորական չափերի (չափանիշների) շրջանակներից դուրս վնասվածք հայտնաբերելիս ապրանքային պահեստը պարտավոր է այդ մասին անհապաղ կազմել ակտ և նույն օրը ծանուցել ապրանքատիրոջը: