Գլուխ 49 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Հոդված 909. Երրորդ անձանց կողմից ավանդատուի հաշվում դրամական միջոցներ ներդնելը
Հոդված 909. Երրորդ անձանց կողմից ավանդատուի հաշվում դրամական միջոցներ ներդնելը
Ավանդի հաշվում մուտքագրվում են ավանդատուի անունով երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից ստանալ դրամական միջոցներ: