Գլուխ 79 · ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 1251. Պետական պարգևներ և շքանշաններ ժառանգելու անթույլատրելիությունը
Հոդված 1251. Պետական պարգևներ և շքանշաններ ժառանգելու անթույլատրելիությունը
Պետական պարգևները և շքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ պարգևները և շքանշանները հանձնվում են այլ անձանց` «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: