Գլուխ 3 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 16. Հիփոթեքային պարտատոմսերի ռեեստրի վարումը և պահառությունը
Հոդված 16. Հիփոթեքային պարտատոմսերի ռեեստրի վարումը և պահառությունը
1. Հիփոթեքային պարտատոմսերի ռեեստրի վարման և պահառության գործառույթներն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել տեղեկություններ հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի վերաբերյալ: