Հոդված 7. Ապահովման միջոցների համարժեքությունը
Հոդված 7. Ապահովման միջոցների համարժեքությունը
1. Յուրաքանչյուր պահի դրությամբ հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով, ընդ որում՝
1) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների անվանական արժեքների գումարային մեծությունը պետք է առնվազն հավասար լինի հիփոթեքային պարտատոմսերի անվանական արժեքների գումարային մեծությանը.
2) ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների դիմաց ստացվելիք գումարները պետք է առնվազն հավասար լինեն հիփոթեքային պարտատոմսերի դիմաց վճարվելիք գումարներին.
3) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքը յուրաքանչյուր պահի դրությամբ պետք է առնվազն 5 տոկոսով գերազանցի հիփոթեքային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքի գումարը:
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները:
3. Թողարկողին արգելվում է՝
1) թողարկել հիփոթեքային պարտատոմսեր, եթե դրանք ապահովված չեն սույն օրենքով սահմանված համարժեք ապահովման միջոցներով.
2) տնօրինել ապահովման միջոց հանդիսացող ակտիվները: