Հոդված 9. Ապահովման միջոցների հսկողը
Հոդված 9. Ապահովման միջոցների հսկողը
1. Թողարկողը պետք է ունենա հսկող: Հսկողը թողարկողի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրականացնում է ապահովման միջոցների ռեգիստրի նկատմամբ հսկողությունը, ապահովում է ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությունը հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին:
2. Հսկող կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը՝
1) որը չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.
2) որը դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
3) որը սնանկ չի ճանաչվել և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) որի որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները համապատասխանում են Կենտրոնական բանկի սահմանած որակավորման և (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշներին.
5) որը չի գտնվում ժամանակավոր անազատության մեջ, կամ նրա նկատմամբ հայտարարված չէ հետախուզում:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է հսկողի որակավորման կարգը և (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշները: