Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 10. Հսկողի գործառույթները

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հսկողի գործառույթները

1. Հսկողն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):

Հսկողն իր գործառույթներն իրականացնելու ընթացքում պարտավոր է թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների հայտնաբերման դեպքում դրանց մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:

2. Հսկողը ցանկացած ժամանակ իրավասու է ստուգելու թողարկողի կողմից կատարվող գրառումները, ինչպես նաև ցանկացած ժամանակ պահանջելու տեղեկություններ, որոնք առնչվում են հիփոթեքային պարտատոմսերին և ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին:

3. Հսկողը պարտավոր է՝

1) նախքան հիփոթեքային պարտատոմսերի թողարկումը հավաստագիր տալ ակտիվների՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանության և հիփոթեքային պարտատոմսերի գծով ստանձնելիք պարտավորություններին համարժեքության վերաբերյալ.

2) վերահսկել թողարկողի մոտ սույն օրենքի պահանջներին համապատասխան և հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջներին համարժեք չափով ապահովման միջոցների մշտական առկայությունը.

3) ապահովման միջոցների ռեգիստրում ածանցյալ արժեթղթերի՝ որպես ապահովման միջոց գրանցելուց անմիջապես հետո դրա մասին տեղեկացնել թողարկողի հետ ածանցյալ արժեթղթերով գործարք կնքած անձանց.

4) օժանդակել ապահովման միջոցների ռեգիստրից ակտիվների դուրսգրմանը, եթե մնացած ակտիվները բավարար են հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների, ինչպես նաև լրացուցիչ ակտիվների նվազագույն չափը պահպանելու համար.

5) պահպանել ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերը և տրամադրել դրանք միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։