Հոդված 11. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը
Հոդված 11. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը
1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի բնօրինակներն ի պահ են հանձնվում հսկողին մինչև թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերից բխող բոլոր պարտավորությունների կատարումը, կամ կարող են պահվել թողարկողի մոտ, պայմանով, որ վերջինս առանց հսկողի համաձայնության չի կարող փաստաթղթերին տիրապետել:
2. Հսկողը տրամադրում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի բնօրինակները, եթե՝
1) այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` թողարկողի կողմից ենթակա են տրամադրման այլ անձի.
2) դա անհրաժեշտ է թողարկողի կողմից ակտիվի նկատմամբ պահանջի իրավունքն իրականացնելու համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողը, անձի գրավոր դիմումի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին է տրամադրում ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի բնօրինակները: