Հոդված 14. Ազդագիրը
Հոդված 14. Ազդագիրը
1. Թողարկողը հիփոթեքային պարտատոմսերի թողարկման համար պարտավոր է հրապարակել ազդագիր, որը պետք է ներառի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բացահայտման ենթակա տեղեկատվությունը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝
1) թողարկողի հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող վարկերի վերաբերյալ, այդ թվում՝
ա. վարկերի սպասարկման հետ կապված վճարները և վարկերի տոկոսադրույքը,
բ. վարկերի չմարված գումարը և մինչև վարկերի վերջնական մարումը մնացած ժամանակահատվածը,
գ. վարկերի դասակարգումը վարկի մարումից սկսած յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ տարվա վերջին օրվա դրությամբ և հիփոթեքային պարտատոմսերի թողարկմանը նախորդող եռամսյակի վերջին օրվա դրությամբ,
դ. վարկերի գրավի առարկայի տեսակը, դրանց գնահատված արժեքը, վարկ/գրավ (գնահատված արժեք) հարաբերակցությունը վարկի տրամադրման պահին և հիփոթեքային պարտատոմսերի թողարկմանը նախորդող եռամսյակի վերջին օրվա դրությամբ.
2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Ազդագրի գրանցումը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և լրացումները իրականացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: