Գլուխ 4 · ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Թողարկողի նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 17. Թողարկողի նկատմամբ վերահսկողությունը
1. Հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեության և թողարկողի նկատմամբ վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
2. Կենտրոնական բանկն իրականացնում է հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեության և թողարկողի նկատմամբ վերահսկողությունը սույն օրենքին և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
(17-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-270-Ն)