Հոդված 20. Օրենսդրության խախտումները
Հոդված 20. Օրենսդրության խախտումները
1. Կենտրոնական բանկի կողմից թողարկողի և նրա ղեկավարի նկատմամբ կարող են պատասխանատվության միջոցներ կիրառվել, եթե`
1) խախտվել են ապահովման միջոցների ռեգիստրի վարման կանոնները, ինչպես նաև ռեգիստրում ներառված տեղեկությունները անարժանահավատ են.
2) ապահովման միջոցների ռեգիստրում ընդգրկվել են սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող ակտիվներ.
3) խախտվել են ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությունը, ինչպես նաև ապահովման միջոցների կազմին ներկայացվող պահանջները.
4) խախտվել են սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետները և պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
5) թողարկողը չի բացահայտել սույն օրենքով բացահայտման ենթակա տեղեկատվությունը.
6) թողարկողն իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք Կենտրոնական բանկի կարծիքով կարող են վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերը.
7) թողարկողը չի կատարել Կենտրոնական բանկի՝ սույն օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականը.
8) խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թողարկողի ներքին իրավական ակտերի պահանջները: