Հոդված 24. Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը
Հոդված 24. Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը
1. Թողարկողի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
1) իրենց գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերին.
2) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունների, այդ թվում` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ.
3) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
2. Կենտրոնական բանկի` թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից թողարկողի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թողարկողի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով տրված լիազորությունները դադարում են:
3. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը պետք է լինի պատճառաբանված, համապատասխանի խախտման բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա: