Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ակտիվ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այն դրամական միջոցները և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքները և (կամ) այլ ֆինանսական ակտիվները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր.

ակտիվի անվանական արժեք՝ հիփոթեքային վարկերի դեպքում՝ վարկի հիմնական գումարը, պարտատոմսերի դեպքում՝ պարտատոմսի անվանական արժեքը, ավանդի դեպքում՝ ավանդի գումարը՝ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված սահմանաչափերով.

ապահովված հիփոթեքային պարտատոմս (այսուհետ՝ հիփոթեքային պարտատոմս)` բանկի կամ վարկային կազմակերպության թողարկած հրապարակայնորեն առաջարկվող պարտատոմս, որն ապահովված է հիփոթեքային վարկերի, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ ֆինանսական ակտիվների գրավով.

ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ՝ ապահովման միջոցների ռեգիստրում սույն օրենքով սահմանված կարգով գրանցված ակտիվները (այսուհետ՝ ապահովման միջոց).

ապահովման միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ (այսուհետ՝ հսկող)` համապատասխան որակավորում ունեցող անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է թողարկողի կողմից ռեգիստրի վարման նկատմամբ հսկողությունը, ապահովում է ապահովման միջոցների համարժեքությունը.

ապահովման միջոցների ռեգիստր՝ թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հաշվառման՝ սույն օրենքով ստեղծված համակարգը.

առաջնային գրավ՝ այն գրավը, որի գրավառուն գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք` տվյալ գույքի այլ գրավառուների հանդեպ.

զուտ ներկա արժեք՝ դրամական միջոցների ապագա հոսքերի զուտ ներկա արժեքը.

թողարկող՝ այն բանկը կամ վարկային կազմակերպությունը, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկում.

լրացուցիչ ակտիվներ՝ ցանկացած պահի դրությամբ ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքի՝ հիփոթեքային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքը գերազանցող մասի չափով ակտիվները.

հիփոթեքային վարկ՝ հիփոթեքով ապահովված վարկը.

հիփոթեքային կառավարիչ՝ Կենտրոնական բանկի նշանակած անձ, որը թողարկողին անվճարունակ ճանաչելիս և (կամ) սնանկության վարույթ սկսելիս կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների կառավարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։