Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-05-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 12 · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 115. Շուկայի կանոնները

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 115. Շուկայի կանոնները

1. Շուկայի բնականոն և իրավաչափ գործունեությունն ապահովելու համար օպերատորը պարտավոր է սահմանել շուկայի կանոններ:

2. Շուկայի կանոնները պետք է ներառեն առնվազն՝

1) շուկայի կազմակերպական կառուցվածքը (կազմակերպվող շուկաների, ենթաշուկաների կամ հարթակների նկարագրությունը), ինչպես նաև օպերատորի կազմակերպական կառուցվածքն այնքանով, որքանով այն սահմանված չէ օպերատորի կանոնադրությամբ.

2) շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության, թույլտվության կասեցման և դադարեցման պայմանները, ընթացակարգը և ժամկետները.

3) առևտրի կարգը.

4) օպերատորին տեղեկատվության ներկայացման կարգը և պայմանները.

5) շուկայի մասնակիցների (անդամների)` առևտրին մասնակցելու թույլտվության տրամադրման, դրա կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները.

6) արժեթղթերի գների, կնքված գործարքների վերաբերյալ տեղեկատվության և արժեթղթերի առևտրի հետ կապված այլ տեղեկատվության բացահայտման, գրանցման և փոխանակման կարգը.

7) հաշվետու թողարկողների և շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, շուկայի այլ մասնակիցների և օպերատորի նկատմամբ.

8) շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության տրամադրման, կասեցման, դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձանց, օպերատորի կառավարման մարմնի կամ այդ մարմնի անդամների իրավունքները, պարտականությունները, ընտրության կամ նշանակման և պաշտոնից ազատելու կարգը և պայմանները.

9) օպերատորի կողմից սահմանված՝ շուկայի կանոնների խախտման համար պատասխանատվությունը.

10) արժեթղթերով գործարքների շուրջ առաջացող վեճերի լուծման կարգը.

11) սակագները, այդ թվում` շուկայում առևտրին մասնակցության և շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության վճարները.

12) էթիկայի և վարվելակերպի կանոնները.

13) երաշխիքային հիմնադրամի ստեղծման դեպքում` դրա ձևավորումը և օգտագործումը կարգավորող դրույթներ:

3. Շուկայի կանոնները պետք է սահմանեն շուկայում առևտրին մասնակցելու իրավունքի տրամադրման պայմանագրերի, ինչպես նաև այն թողարկողների հետ կնքվող պայմանագրերի ստանդարտ պայմանները, որոնց արժեթղթերը պետք է թույլատրվեն շուկայում առևտրին:

4. Օպերատորի և շուկայի մասնակցի կամ թողարկողի միջև կնքված` շուկային մասնակցելու, թողարկողի արժեթղթերի՝ շուկայում առևտրին թույլատրելու, շուկայում արժեթղթերով գործարքներ կնքելու կամ այլ ծառայությունների համար վճարումների վերաբերյալ պայմանագիրը շուկայի կանոնների մաս չի համարվում:

5. Օպերատորը պարտավոր է մինչև իր կողմից շուկայի կանոնները հաստատելը շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել ներկայացնելու կանոնների վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ և փաստարկներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։