Հոդված 50. Մասնագիտական որակավորման պահանջը
Հոդված 50. Մասնագիտական որակավորման պահանջը
1. Ֆիզիկական անձանց, առանց սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու, արգելվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունից կամ կազմում ներդրումային ծառայություններ մատուցելը կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես գալը, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնելը:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների), ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այդ չափանիշները սահմանելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում անձի կրթությունը (որակավորումը), աշխատանքային փորձը և հմտությունները:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի գործադիր տնօրենի վրա: Բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոն կարող է զբաղեցնել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձը:
4. Սույն հոդվածով սահմանված մասնագիտական որակավորումը տրվում է ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով:
(50-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-134-Ն)