Հոդված 161. Ինսայդերը
Հոդված 161. Ինսայդերը
1. Ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը թողարկողի կապիտալում իր մասնակցության, թողարկողի կառավարման որևէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավաբանական անձ է, ապա ֆիզիկական անձը, որը մասնակցում է նշված իրավաբանական անձի համար գործարքների կնքման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, նույնպես հանդիսանում է ինսայդեր:
3. Ինսայդեր է համարվում նաև ներքին տեղեկության տիրապետող այդ թվում՝ հանցագործության արդյունքում ձեռք բերված ներքին տեղեկություն տիրապետող ցանկացած այլ անձ, որը ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում կարող էր տեղյակ լինել, որ այդ տեղեկությունը հանդիսանում է ներքին տեղեկություն:
4. Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր:
(161-րդ հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-210-Ն)