ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 19 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 192. Արժեթղթերի պահառության համակարգը
Հոդված 192. Արժեթղթերի պահառության համակարգը
1. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի պահառության համակարգը երկմակարդակ է: Որպես առաջին մակարդակ (կենտրոնացված պահառու) հանդես է գալիս Կենտրոնական դեպոզիտարիան, իսկ որպես երկրորդ մակարդակ՝ պահառուները:
2. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված բացառություններով: Ենթապահառուի գործառույթներն իրականացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան ենթապահառուի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրի հիման վրա: