Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-05-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 20 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 199. Գործառնական ռիսկերի կառավարումը

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 199. Գործառնական ռիսկերի կառավարումը

1. Կենտրոնական դեպոզիտարիան պետք է այնպես կազմակերպի հաշվարկային համակարգի գործունեությունը, որպեսզի փոխանցման հանձնարարականների կատարման ժամանակ տվյալների հավաքագրումը, մշակումը և փոխանցումը և այլ անհրաժեշտ գործընթացներն ապահովեն փոխանցման հանձնարարականների կատարումը՝ դրանցում նշված պայմաններին և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան:

2. Գործառնական ռիսկերի կառավարման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ներդնի արդյունավետ ներքին հսկողության ընթացակարգեր:

3. Կենտրոնական դեպոզիտարիան, նրա մարմինները, դրանց ղեկավարները և աշխատակիցները պարտավոր են պահպանել և երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման կամ Կենտրոնական բանկի հետ համագործակցության կապակցությամբ, եթե այն ենթակա չէ հրապարակման կամ այլ անձանց տրամադրման` օրենքի, այլ իրավական ակտերի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։