Հոդված 21. Տեղաբաշխման կասեցումը
Հոդված 21. Տեղաբաշխման կասեցումը
1. Կենտրոնական բանկն իր որոշմամբ կասեցնում է տեղաբաշխման ընթացքը, եթե՝
1) տեղաբաշխման ընթացքում խախտվել են սույն օրենքի և (կամ) հրապարակային առաջարկը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները.
2) տեղաբաշխման ընթացքում չեն պահպանվել ազդագրում սահմանված հրապարակային առաջարկի պայմանները.
3) ազդագիրը պարունակում է էական սխալներ և ապակողմնորոշիչ տեղեկություններ, կամ նրանում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված:
2. Տեղաբաշխումը կասեցնելու որոշումը պետք է պարունակի հայտնաբերված խախտումները և բացթողումները վերացնելու հանձնարարական և դրա կատարման ժամկետները, որի կատարումից հետո Կենտրոնական բանկի թույլտվությամբ տեղաբաշխումը կարող է շարունակվել:
3. Տեղաբաշխողի նախաձեռնությամբ տեղաբաշխման ընթացքը կարող է կասեցվել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ՝ առավելագույնը 10 աշխատանքային օրով: Եթե կասեցման ժամկետն ավարտվելու պահից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տեղաբաշխումը չի շարունակվում, ապա տեղաբաշխողը պարտավոր է դադարեցնել տեղաբաշխումը և վերադարձնել տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցներն արժեթղթերը ձեռք բերած անձանց սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով` կասեցման ժամկետի ավարտից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Տեղաբաշխողը պարտավոր է տեղաբաշխումը կասեցնելու և շարունակելու, տեղաբաշխումը դադարեցնելու և դրա ընթացքում ստացված միջոցները վերադարձնելու մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն այն միջոցներով, որոնցով հրապարակվել է հրապարակային առաջարկի մասին հայտարարությունը:
5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված համապատասխանաբար կարգադրություն արձակելու և համաձայնություն տալու որոշումները հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում: