Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-05-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 131. Գործարքների գրանցումը

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 131. Գործարքների գրանցումը

1. Օպերատորը պարտավոր է ժամանակագրական կարգով վարել շուկայում կնքված բոլոր գործարքների ամենօրյա հաշվառում:

2. Օպերատորը պարտավոր է գրանցել արժեթղթով կնքված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ առնվազն այն տեղեկությունները, որոնք վերաբերում են գործարքի կնքման պահին, գործարքը կնքած շուկայի մասնակցին, գործարքի առարկա հանդիսացած արժեթղթին, ներառյալ` դրա տարբերակիչ ծածկագիրը, անվանական արժեքը և գինը:

3. Գործարքների վերաբերյալ օպերատորի կողմից գրանցված տեղեկատվությունը պահպանվում է առնվազն 7 տարի:

4. Գործարքների վերաբերյալ տեղեկատվության գրանցման նպատակով օպերատորն իրավունք ունի շուկայի մասնակիցներից պահանջելու տեղեկություններ գործարքի էական պայմանների, գործարքը կնքած շուկայի մասնակցի հաճախորդների կամ պարտատերերի, շուկայի մասնակցի՝ իր հաճախորդի կամ պարտատիրոջ նկատմամբ պարտավորություն ստանձնելու կամ կարգադրություն ստանալու ժամանակի և այդ պարտավորությունը կամ կարգադրությունը կատարելու վերաբերյալ և այլ տեղեկություններ՝ շուկայի կանոնների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։