Գլուխ 19 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 100. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը
Հոդված 100. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը
1. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված:
2. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքը կամովին չվճարվելու դեպքում որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկվում է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
(100-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-183-Ն)