Գլուխ 15 · ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 67. Վարչական ակտի ընդունումը և ուժի մեջ մտնելը
Հոդված 67. Վարչական ակտի ընդունումը և ուժի մեջ մտնելը
1. Վարչական ակտն ընդունվում է Հանձնաժողովի նիստում, որին մասնակցում են Հանձնաժողովի անդամները, իսկ Հանձնաժողովի նիստը նախագահողի թույլտվությամբ՝ նաև Հանձնաժողովի աշխատողները:
2. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: