Գլուխ 19 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 102. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների քննարկումը
Հոդված 102. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների քննարկումը
1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից սույն օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումն ուղարկվում է տվյալ պետական մարմին և առկայության դեպքում՝ նրա վերադաս մարմին, և հիմք է մեղավոր անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու համար:
2. Քննարկման արդյունքների մասին համապատասխան մարմինը եռամսյա ժամկետում տեղեկացնում է Հանձնաժողովին: