Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 31. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

1. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

3. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են հանցագործության հատկանիշներ:

4. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի։

5. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահին:

6. Հանձնաժողովի անդամը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են: Հանձնաժողովի անդամի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում Հանձնաժողովի անդամը հաղորդում է իրավասու պետական մարմիններին։ Իրավասու պետական մարմինները Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Հանձնաժողովի անդամի և նրա ընտանիքի, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։