Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը
Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը
1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները ներկայացվում են հարկադիր կատարման դրանցում նշված ժամկետում չկատարվելու դեպքում:
4. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-183-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-183-Ն)
6. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից։
(101-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-183-Ն)