Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությունը
(վերնագիրը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)
1. Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)