Գլուխ 10 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 32. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները
Հոդված 32. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, հանդիսանալ որևէ կուսակցության անդամ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
2. Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն և չեզոքություն: