Հոդված 33. Հանձնաժողովի նախագահը
Հոդված 33. Հանձնաժողովի նախագահը
1. Հանձնաժողովի նախագահը`
1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային և այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ, ներառյալ՝ կնքելով հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր.
2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը.
4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
5) կազմակերպում է Հանձնաժողովին հասցեագրված՝ Հանձնաժողովի որոշումների կատարումը.
6) հաստատում է Հանձնաժողովի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում, արտաքին դիտում, մշտադիտարկում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.
7) ձևավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ և հաստատում է դրա կազմավորման և գործունեության կարգը:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:
(33-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-29-Ն)
(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)