Հոդված 57. Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու և ամփոփելու կարգը
Հոդված 57. Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու և ամփոփելու կարգը
1. Ոլորտային ուսումնասիրությունն իրականացվում է Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու մասին որոշմամբ, որում առնվազն սահմանվում են ուսումնասիրվող ոլորտը կամ ոլորտները և ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը:
2. Ոլորտային ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները, ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը, ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը, պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը, ինչպես նաև ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի, ինչպես նաև սպառողների շահերի վրա ազդեցություն ունեցող այլ պայմանների վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:
3. Ոլորտային ուսումնասիրության արդյունքները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:
(57-րդ հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)