Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը
Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:
3. Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտումներով կայացված Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարույթի, որի ժամկետը վեց ամիս է:
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:
5. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է կամ այդպիսի գործով կայացված որոշման դեմ բերված վարչական բողոք, ապա այդ վարչական վարույթի ժամկետը վեց ամիս է:
6. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարչական վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:
(63-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-29-Ն)
(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)