Գլուխ 16 · ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը
Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը
1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:
2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացվելու կամ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետևանք թողնելու մասին որոշում:
3. Համակենտրոնացման դիմումն անհետևանք թողնելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է կայացնել վարույթի ցանկացած փուլում:
(69-րդ հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)