Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 16 · ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 70. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 70. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերը

1. Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե՝

1) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով կանխվելու, սահմանափակվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է տնտեսական մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում, կամ

2) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը, կամ

3) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով վնասվելու են սպառողների շահերը:

4) (կետն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-205-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-205-Ն)

(70-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։