Անցնել բովանդակությանը
Գլուխ 16 · ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով

1. Խառը համակենտրոնացումը և անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը թույլատրվում է պարզեցված ընթացակարգով, եթե առերևույթ բացակայում են համակենտրոնացումը արգելելու հիմքերը:

2. Հանձնաժողովը պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը կայացնում է վարույթի հարուցումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որը պարունակում է տեղեկություններ համակենտրոնացման մասնակիցների, նրանց գործունեության ոլորտների կամ ապրանքային շուկաների և պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու հիմնավորումների վերաբերյալ:

(71-րդ հոդվածը փոփ. 04.03.22 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։