Հոդված 11. Ընկերությունում մասնակցության սահմանափակումները
Հոդված 11. Ընկերությունում մասնակցության սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետությունները, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համայնքներն Ընկերության մասնակից կարող են լինել բացառապես օրենքով սահմանված դեպքերում ու կարգով:
2. Ընկերության մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:
3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն և (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնելու արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով, երաշխիքի տրամադրման դասով և ֆինանսական վնասների դասով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-23-Ն)