Հոդված 115. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հարկային մարմիններին
Հոդված 115. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հարկային մարմիններին
Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:
Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին, իսկ Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:
(115-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն, 12.04.22 ՀՕ-99-Ն)