Հոդված 38. Ապահովագրական գործունեության լիցենզիան
Հոդված 38. Ապահովագրական գործունեության լիցենզիան
1. Ապահովագրական գործունեության լիցենզիան (այսուհետ սույն հոդվածում` լիցենզիա) Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
2. Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել:
3. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված Ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը):
4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում պետք է եռօրյա ժամկետում Ընկերության կողմից վերադարձվի Կենտրոնական բանկ:
7. Լիցենզիայի կորստի դեպքում Ընկերությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում հայտնում է Կենտրոնական բանկին: Ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում Ընկերությանը տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:
8. Ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: