Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 23 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 139. Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 139. Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները

1. Ընկերության լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող Ընկերությունում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերստուգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով իր գործունեության վերաբերյալ առնվազն ամիսը մեկ տեղեկություններ հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։