Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸԳլուխ 9 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 50. Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելուն համաձայնություն տալու մերժման հիմքերը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 50. Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելուն համաձայնություն տալու մերժման հիմքերը

Կենտրոնական բանկը մերժում է Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնության տրամադրումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա պետությունում ապահովագրական հատվածի վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված Ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.

4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառմանը.

5) մասնաճյուղի ներկայացրած գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրը կամ ծրագրում ներկայացված փոփոխություններն անիրատեսական են կամ գործելով ծրագրին համապատասխան` Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.

7) մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Ընկերությունը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը, կամ մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության` Կենտրոնական բանկի սահմանված չափանիշներով ֆինանսական վիճակի վատթարացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։