Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 18 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

Հոդված 98. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման մասին որոշումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 98. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման մասին որոշումը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, դրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ, և առկա չեն ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման` սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը տրամադրում է ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կամ մերժում լիցենզիայի տրամադրումը լիցենզիայի տրամադրման միջնորդագրի ներկայացման պահից` 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ կազմակերպությունը` գրանցված:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում լիցենզիան հանձնել ապահովագրական բրոքերային կազմակերպությանը:

4. Կենտրոնական բանկն ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական միջնորդների ռեգիստրում պետք է մուտքագրի ապահովագրական բրոքերային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը, պատասխանատու ղեկավարների անունները, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

5. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու պահից 10 օրվա ընթացքում ապահովագրական բրոքերային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկին տրամադրել սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող` պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։