Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը քաղաքացիական գործերով և քրեական վարույթներով կողմ հանդիսացող իր հաճախորդների և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռն ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Այդ ընթացքում ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռն ստանալու և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին և Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին, տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրա մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանի կամ դատարանի լիազորած անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:

(113-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-69-Ն, 09.06.22 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։