Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԳլուխ 25 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 145. Պատասխանատվության միջոցները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 145. Պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի 143-րդ հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու պահից մեկ տարվա ընթացքում վերահսկվողի կամ նրա ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝

1) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական.

2) տուգանք.

3) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում.

4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը վերահսկվողին և նրա ղեկավարներին կամ պատասխանատու անձանց չի ազատում օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պարտականությունների կատարումից:

3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ այլ իրավական ակտերի յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողին և (կամ) վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով, և (կամ) տուգանք՝ վերահսկվողի և (կամ) նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ, և (կամ) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է վերահսկվողի, նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային էջում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։