Հոդված 146. Նախազգուշացումը
Հոդված 146. Նախազգուշացումը
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը, և խախտում թույլ տված վերահսկվողը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու հանձնարարական և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Թույլ տրված խախտումը վերացնելու կամ չկրկնելու հանձնարարականով կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով կարող է նախատեսվել նաև վերահսկվողի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած վերահսկվողի համար:
3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 143-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: