Հոդված 57. Ռիսկերի կառավարումը
Հոդված 57. Ռիսկերի կառավարումը
1. Ընկերությունն իր գործունեության ընթացքում պետք է ունենա ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի, դասի, ենթադասի ստանձնած պարտավորությունների ծավալին և ռիսկերին համարժեք կապիտալ:
2. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր կողմից իրականացվող ապահովագրության բոլոր կամ առանձին տեսակներից, դասերից, ենթադասերից և ակտիվների տեղաբաշխումից ու կառավարումից բխող ռիսկերը չգերազանցեն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սահմանաչափերը:
3. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր ստանձնած առկա և հետագա բոլոր պարտավորությունների կատարման համար ունենա բավարար իրացվելի միջոցներ գործունեության ցանկացած պահին:
4. Սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման պահանջները բավարարելու համար Ընկերության տնտեսական նորմատիվները և տեխնիկական պահուստները պետք է հաշվարկված լինեն սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: