Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 16 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 83. Ազատ մրցակցության սահմանափակման արգելումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 83. Ազատ մրցակցության սահմանափակման արգելումը

Ընկերություններին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են Ընկերությունների միջև ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով Ընկերությունը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, կամ որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 79-րդ հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում Ընկերության վրա, եթե նա հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունն իրականացնում է միայն տվյալ Ընկերությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։