ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 154. Հանգիստն օրվա ընթացքում
Հոդված 154. Հանգիստն օրվա ընթացքում
1. Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից:
2. Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը, բացառությամբ սույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 3.2-րդ և 3.3-րդ մասերով նախատեսված դեպքերի:
(154-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-252-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)