ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 23 · ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 242. Աշխատողների անվտանգության ապահովումը և առողջության պահպանությունը
Հոդված 242. Աշխատողների անվտանգության ապահովումը և առողջության պահպանությունը
(վերնագիրը փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն)
Աշխատողների անվտանգության ապահովումը և առողջության պահպանությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պաշտպանության համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ:
(242-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)