Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը
Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը
1. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
2. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում փախստականի, ապաստան հայցողի հետ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
(95.1-ին հոդվածը լրաց. 13.02.26 ՀՕ-39-Ն)
(13.02.26 ՀՕ-39-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 96. Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սահմանումը
Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը: