Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 9 · ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 51. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը

(վերնագիրը փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն)

1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում կողմ համարվող գործատուների միությունը: Կողմերի ստորագրած և հաշվառման ներկայացրած կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում գործատուների միությունը պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ համարվող արհեստակցական միությունը: Արհեստակցական միությունը հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:

3. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի՝ սույն հոդվածով նախատեսված հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(51-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն)

(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։